Ղեկավարություն

Արթուր Միքաելյանը ՄԼԼ Ինդասթրիզ ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը: Ծնվել է 1977թ.-ին և ապրել Հրազդանում: Արթուրը իր բարձրագույն կրթությունը ստանալու համար մեկնել է ԱՄՆ: Նա ստացել է Բիզնեսի կառավարում և ֆինանսներ մասնագիտացմամբ բակալավրի աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում 1997 թ.-ին և վերադարձել Հայաստան կատարելու իր զինվորական ծառայություն մատուցելու պարտականությունը: Զինվորական ծառայությունը ավարտելուց հետո նա միացավ PriceWaterhouseCoopers Հայաստան (PWC) ընկերությանը, որպես կապիտալի շուկայի մոնիտորինգի բաժնի ղեկավար՝ կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

PWC-ում 2 տարի աշխատելուց հետո, նա միացավ իր հոր ընկերությունը՝ Էներջի Նեթ Քոնսթրաքշն (ENC) ԲԲԸ, որպես ներդրումների և նոր ծրագրերի բաժնի ղեկավար: Մեկ տարվա ընթացքում, նա կարողացավ ֆինանսավորում հայթհայթել երկու սեփական ներդրումային ծրագրերի համար` փոքր հիդրոէներգետիկ կայան եւ 50 սենյակներով փոքր հյուրանոց: Ունենալով ձեռնարկատիրական ձիրք, մեկ տարի ENC-ի հետ աշխատելուց հետո, Արթուրը որոշեց հիմնել իր սեփական շինարարական ընկերությունը:

ՄԼԼ Ինդասթրիզ ՍՊԸ-ն հիմնադրվեց 2001թ.-ի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով մասնագիտանալ քաղաքաշինության և կառուցապատման աշխատանքների մեջ ամբողջ Հայաստանում: Անցած տարիների գործունեության ընթացքում ընկերությունը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ մեծածավալ կոմերցիոն, բնակելի և գրասենյակային կառույցների շինարարական ծրագրեր:

Շնորհիվ այն ուժեղ թիմի, որը Արթուրը կարողացել էր համախմբել իր շուրջ, նա կարողացավ 2008թ.-ին երկու տարով բացակայել ընկերության ամենօրյա աշխատանքներից և ստանալ MBA աստիճան Հարվարդի բիզնեսի դպրոցում (HBS): Ուսանողության ընթացքում, Արթուրը HBS հասարակության ակտիվ անդամ էր և 2007 - 2008 ուսումնական տարվա ընթացքում ընտրվել էր HBS Ձեռներեցության Ակումբի համանախագահ:

HBS-ից հետո նա անմիջապես վերադարձավ իր պարտականություններին՝ որպես ՄԼԼ Ինդասթրիզի գործադիր տնօրեն և այժմ վայելում է իր կյանքը Երևանում՝ իր կնոջ, երեք որդիների և դստեր հետ միասին:

 Արթուրը  ՄԼԼ Դիվելոփմենթսի հիմնադիր անդամ է, որը  մասնագիտացված է Երևանում բազմահարկ բնակելի շենքերի շինարարական նախագծերի իրականացման մեջ:
2009թ.-ից Արթուրը '' Երիտասարդ նախագահների կազմակերպության'' ակտիվ անդամ է, Արթուրը նաև հանդիսանում է Հարվարդի համալսարանի ` Հայաստանի  շրջանավարտների, ակումբի նախագահը:

INSIGHT Internet Marketing Company