Հակահրդեհային համակարգեր

 Նախագծման բոլոր փուլերում, մենք ներգրավում ենք մեր հրդեհային պաշտպանության ինժեներներ-մասնագետներին, որպեսզի ապահովենք մարդկանց կյանքի պաշտպանվածության բարձր մակարդակը , ինչպես նաև  նվազեցնենք  գույքի վնասները:

ՄԼԼ Ինդասթրիզը իր ստեղծագործ մոտեցմամբ արդյունավետորեն համատեղում է հրդեհայնին անվտանգության NFPA և SNIP չափանիշների պահանջները այլ հակահրդեհային անվտանգության միջոցառումների հետ միասին: Մենք կարողանում ենք գտնել այնպիսի  լուծումներ, որոնք կապահովեն  պահանջվող անվտանգության  մակարդակը (էվակուացիա, վերականգնում, ծխի ելք):

Մեր աշխատակիցները հաճախորդներին տրամադրում են մասնագիտական խորհրդատվութուն՝ իրենց հրդեհային պաշտպանության պահանջները որոշելու, դրանց համար լավագույն լուծումներ գտնելու և այդ լուծումները ամենաարդյունավետ կերպով իրականացնելու հարցում:

Հրդեհային ցնցուղների (sprinkler) տեղակայման և նախագծման քայլերը, որոնք ներկայումս մենք իրականացնում ենք՝

  • Որոշվում է հրդեհի վտանգի մակարդակը,
  • որոշվում են տեղանքները և դրանց դասավորվածության ուղղությունները,
  • գնահատվում է պահանջվող ջրամատակարարումը և համեմատվում առկա ջրամատակարարման հնարավորությունների հետ,
  • որոշվում է ցնցուղների (sprinkler) նախագիծը  համապատասխանի Ձեր պահանջներին:
INSIGHT Internet Marketing Company