Բարի գալուստ MLL Industries

Հարգելի այցելու,

Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ մեր կայքը դիտելու համար: Հուսով եմ, որ այս կայքում բերված տեղեկատվությունը Ձեզ համար կլինի օգտակար և բովանդակալից:

Այս ընկերությունը հիմնելիս, իմ նպատակն էր սկսել Հայաստանում մի նոր, մինչ այսօր գոյություն ունեցածներից տարբերվող կազմակերպություն: Ես ցանկանում էի հավաքել խելացի և փորձառու մասնագետների խումբ, որը կկարողանար շինարարության ոլորտում սահմանել որակի և անվտանգության նոր չափանիշներ՝ ապահովելով դրանց կատարումը:

Մենք ցանկանում էինք բարձրացնել սանդղակը և այնպես անել, որ ուրիշներն էլ մեզ հետևեն: Այսօր մենք հենց այդ «ամենա» թիմն ենք: Մենք հոգ ենք տանում մեր աշխատակիցների համար՝ խստորեն պահանջելով անվտանգության ստանդարտների պահպանումը շինհրապարակում, մենք հոգ ենք տանում մեր հանրության համար՝ շինարարական ծրագրերը հասցնելով ամենաբարձր որակի, և մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների համար՝ տրամադրելով ռեսուրսների օպտիմալացման լուծումներ, որը ապահովում է նրանց կայուն դիրքը և հաջողությունները մրցակցային շուկայում:

Մենք մեծ սիրով Ձեզ կպատմեինք ավելին նրա մասին, թե ով ենք մենք, ինչ ենք անում, և ես անկեղծորեն հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք իրականացնել հաջորդ մեծ ծրագիրը Հայաստանում, որպես մեկ թիմ, անկախ նրանից թե մենք այդ պարագայում հանդես կգանք Ձեր կապալառուի թե հաճախորդի, գործընկերոջ թե աշխատակցի դերում:

Եկեք շարունակենք բարձրացնել սանդղակը միասին...

Արթուր Միքաելյան Նախագահ և գործադիր տնօրեն ՄԼԼ Ինդասթրիզ ՍՊԸ

INSIGHT Internet Marketing Company