Hilti

Սկսած 2005 թվականից ՄԼԼ Ինդզսթրիզը հանդիսանում է Հիլթի ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ով կարող էր ավելի լավ հասկանալ ու գնահատել գործիքները, եթե ոչ շինարարը: ՄԼԼ-ն իր աշխատանքում լայնորեն կիրառում է Հիլթիի ամբողջ տեսականին՝ գնահատելով աշխատանքի բարձր որակն ու արդյունքները, և վստահորեն առաջարկում է Հիլթին իր բոլոր գործընկերներին:

Հիլթի գործիքներն ու համակարգերը նորարարական լուծումներ են առաջարկում շինարարության ոլորտի մասնագետներին: Այս ապրանքանիշը հայտնի է աշխատանքի առավել ապահովության այնպիսի համակարգերով, ինչպիսիք են ակտիվ տատանման նվազեցման, ակտիվ պտույտի կարգավորման և փոշեհեռացման համակարգերը:

Հիլթին ճանաչված է իր բարձր որակով, նաև համարժեք տեխնիկական ցուցանիշներ ունեցող գործիքների շարքում` իր առավել երկարակեցությամբ: Այսինքն՝ Հիլթին աշխատում է ավելի լավ, ծառայում է ավելի երկար:

Նույնը կարելի է վստահ ասել Հիլթի ապրանքանիշը կրող մյուս տեսականու մասին` անկեռային համակարգերի, պտուտակների, գայլիկոնների, ալմաստե սկավառակների, կտրող և հղկող քարերի և այլ նյութերի ու համակարգերի մասին:

Հայաստանի գրեթե բոլոր հեղինակավոր շինարարական ընկերությունները աշխատում են Hilti գործիքներով և օգտագործում են Hilti նյութեր:

Hilti կենտրոնը գտնվում է ք. Երևան Ազատության պող. 1 հասցեում:
Հեռ.: +37410 20-15-26 ԷլՓոստ: Hilti@mllindustries.com 

Խանութն առաջարկում է նաև գործիքների վաևձակալություն և ապառիկ վաճառք:

INSIGHT Internet Marketing Company