ՄԼԼ Ինդասթրիզ –Գլխավոր Կապալառու Հայաստանում

ՄԼԼ Ինդասթրիզը  հանդիսանում է Հայաստանի առաջատար կապալառուներից վերջին 10 տարիների ընթացքում: Առաջարկելով ամբողջական շինարարական ծառայությունների փաթեթ (под ключ) նա ցուցաբերեց մասնագիտական ընդունակություններ և մոտեցում հաճախորդների շինարարական նախագծերի նկատմամբ:

     Ինչու ընտրել ՄԼԼ Ինդասթրիզը  որպես Ձեր Գլխավոր Կապալառու  Հայաստանում ?

Հայաստանում կան միայն մի քանի շինարարական կազմակերպություններ , որոնք կարող են հանդես գալ որպես Գլխավոր Կապալառու, բառի բուն իմաստով : Մասնակցելով այնպիսի խոշորամասշտաբ նախագծերին ինչպիսիք են` ԱՄՆ նոր դեսպանատան կառուցումը, Զվարթնոց Միջազգային օդանավակայանի նոր մարդատար տերմինալները (տերմինալներ 2 և 3) և սա միայն մի փոքր մասն է կատարված աշխատանքի, ՄԼԼ Ինդասթրիզը  հարստացրել է իր հնարավորությունները, որպես Գլխավոր Կապալառու, հետևյալ ուղղություններում`

  1. Ինժեներների և նախագծերի ղեկավարների պրոֆեսիոնալ խումբ
  2. Մատակարարման առաջատար համակարգ և լոգիստիկ ցանց
  3. Տեղական իմացություն և ներկայություն
  4. Սերտ և վստահելի հարաբերություններ ենթակապալառուների և տեղական մատակարարների հետ:
  5. Տեղեկացվածություն ինչպես տեղական այնպես էլ միջազգային շինարարական պահանջներին և նորմերին:
  6. Բոլոր անհրաժեշտ շինարարական և նախագծային լիցենզիաների տիրապետում
  7. Ծանր հողային , ֆունդամենտային և բետոնային աշխատանքների կազմակերպում
  8. Փորձված աշխատանքային պատմություն բարդ շինարարական նախագծերի հաջող ավարտմամբ

 Ինչու է Ձեզ անհրաժեշտ Հայաստանում  ստանալ  շինարարական ծառայությունների ամբողջական փաթեթ

 Բավականին հաճախ Հայաստանում շինարարական նախագիծ իրականացնելը ի սկզբանե կարող է հանդիպել մի շարք դժվարությունների: Կան մի շարք խնդիրներ, որոնց հաճախորդը հանդիպում է նախագծի տարբեր փուլերում, որոնք ի վերջո բացասական են ազդում  ոչ միայն ժամկետների այլ նաև նախագծի բյուջեի վրա: Ժամանակ առ ժամանակ ժամկետները և բյուջեի գերածախսը կարող են լինել մի քանի անգամ ավելի շատ քան ի սկզբանե նախատեսված է եղել , մի շարք պատճառներից ելնելով`

  1. Տարբեր ոլորտների նախագծերի համակարգումը
  2. Նախագծի համապատասխանեցումը  տեղական շինարարական նորմերին և ստանդարտներին
  3. Շինարարական աշխատանքների կարգավորում տարբեր ոլորտների և ենթակապալառուների միջև և դրանց իրականացումը
  4. Տեղական ենթակապալառուների պայմանագրային պարտավորությունների չկատարումը
  5. Տեղական մարմինների` քաղաքապետարանի , ղեկավարող և ստուգման , ինչպես նաև կոմունալ ծառայությունների հետ աշխատանքի նրբությունների չտիրապետումը
  6. Շենքի ինֆորմացիոն մոդելավորման (BIM), որը հնարավորություն է տալիս արագ հետևել նախագծի կատարման ընթացքին:

Մենք խորհուրդ ենք տալիս պոտենցիալ ներդնողներին/ կառուցաատողներին/ հաճախորդներին զգուշանալ  վերը նշված խնդիրներից և դիտարկել “работы под ключ”- նախագծի սկզբից մինչև նրա ավարտը : ՄԼԼ Ինդասթրիզը   կարող է հանդես գալ որպես կապող օղակ հենց առաջին օրվանից , որպեսզի օգնի Ձեզ խուսափել թանկարժեք սխալներից և դնել Ձեր նախագիծը ճիշտ ուղու վրա:

Վստահ  դիմեք մեզ , որպես Ձեր պոտենցիալ Գլխավոր Կապալառու և “под ключ” շինարարական աշխատանքներ կատարող Հայաստանում: Պարտադիր  հայտնեք Մեզ  ինչպես  Մենք կարող ենք Ձեզ օգնել -  Որովհետև մենք կարող ենք : 

INSIGHT Internet Marketing Company