Շինարարություն թե Վերակառուցում – Դուք կարող եք վստահել ՄԼԼ Ինդասթրիզին

ՄԼԼ Ինդասթրիզը  որպես տեղական կազմակերպություն վստահելի աշխատանքային պատմությամբ, վերաբերվում է նախագծերին և պոտենցիալ հաճախորդներին միջազգային տեսանկյունից : Մենք շատ լավ հասկանում ենք տեղական նախագծերը և տեսնում դրանք տարբեր անկյուններից և գիտենք ինչպես կարելի է պահպանել միջազգային նորմաները և պահանջները, պահպանելով տեղական լավ ավանդույթները:

Մենք ունենք երկար տարիների փորձ, որպեսզի լինենք օգտակար Ձեզ և Ձեր նախագծին , անկախ նրանից սկսում եք շինարարությունը բազիսից թե կատարում եք հին շենքերի վերակառուցում Հայաստանի տարածքում: Հին շենքերի մեծ մասը ունենալով պատմական և ճարտարապետական նշանակություն և հանդիսանալով  տեղական ավանդույթների մի մասը , ենթակա են  վերակառուցման և վերականգման: Վերակառուցման հիմնական ծառայություններից  են հանդիսանում շենքի կառուցվածքային ամբողջականության ամրապնդումը, ֆասադների վերականգնումը , հարկերի նոր պլանի մշակումը և համաշխարհային ստանդարտներին համապատասխան ինժեներական համակարգի (M & E) ներդնումը : ՄԼԼ Ինդասթրիզի հետ Դուք կարող եք ավարտել նմանատիպ շինարարություն-ներ սեղմ ժամկետներում :

Ձեր նախագծի` Շինարարության և Վերակառուցման համար, Մենք կարող ենք տրամադրել հետևյալ ծառայությունները `

  1. Շենքի կառուցվածքի և թերությունների ուսումնասիրություն
  2. Նոր լուծումների  առաջադրում շենքը նոր պահանջներին համապատասխան դարձնելու նպատակով:
  3. Համապատասխան նախագծերի պատրաստում և տեղական իշխանական մարմիններից հավանության և թույլտվության ստացում:
  4. Քանդման, վերակառուցման իրականացում, ինչպես նաև վերջնական տարածքի  հանձնում:

Մեծ մասամբ շենքի վերակառուցումը կարող է ավելի ծախսատար լինել քան նոր կառուցվող նախագծերը: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կապ ի սկզբանե հաստատել ՄԼԼ Ինդասթրիզի հետ և ստանալ մեր մասնագիտական խորհրդատվությունը  կապված Ձեր բարդ խնդիրների լուծման և առաջխաղացման համար :

 

INSIGHT Internet Marketing Company