Որակի կառավարման և բնապահպանության քաղաքականություն



ԲՆԱՊԱՊԱՀՊԱՆ
ՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ առաքելությունն է ապահովել բարձր որակի ծառայություններ՝ համաձայն հաճախորդների կարիքներին, շրջակա միջավայրի վրա նվազագույն վնասակար ազդեցությամբ:

Ընկերությունը երաշխավորում է, որ անընդհատ իրականացնելով հաճախորդների ակնկալիքները, շարունակաբար կչեզոքացնի և կկանխարգելի շրջակա միջավայրին հասցվող վնասակար ազդեցությունները:

Վերը նշված նպատակներին հասնելու համար Ընկերությունը լիովին պարտավորվում է.

  1. Համապատասխանել գործող օրենսդրական և այլ իրավական պահանջներին, որոնք վերաբերվում են իր գործունեության բնապահպանական ոլորտներին:
  2. Ներդնել և իրականացնել Ընկերության Բնապահպանական կառավարման համակարգ (ԲԿՀ), որր լիովին համապատասխանում է ISO 14001: 2004-ի բոլոր պահանջներին:
  3. Ապահովել անհրաժեշտ և բավարար ռեսուրսներ (մարդկային և այլն), ապահովելու ԲԿՀ-ի  արդյունավետ շարունակականությունը:
  4. Սահմանել նպատակներ և ցուցանիշներ, որոնք շարունակաբար վերահսկվում և վերանայվում են և որոնք կապված են ԲԿՀ-ի նպատակներին հասնելու գործողությունների պլանի հետ:
  5. Ապահովել բնապահպանական նպատակների և թիրախների լիարժեք իրականացումը:
  6. Շարունակաբար կարևորել թափոնների կրճատումը և ռեսուրսների պահպանությունը՝ հիմնական կառավարման գործընթացներում:
  7. Կիրառել կառավարման համակարգեր և ընթացակարգեր, որոնք հատուկ մշակված են կանխելու մարդկանց առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի սպառնալիքները:
  8. Տրամադրել համապատասխան ուսուցմամբ անձնակազմ՝  Ընկերության բիզնես սկզբունքների իրականացման և զարգացման ապահովման համար:
  9. Շարունակաբար վերանայել Բնապահպանական քաղաքականությունը և ԲԿՀ-ը նախանշված ժամկետներում, որպեսզի ապահովել համակարգի արդյունավետությունը և շարունակական բարելավումը:

10.  Շարունակաբար բարելավել ԲԿՀ-ը՝ Ընկերության աշխատակիցների և հաճախորդների առաջարկների, որակի նպատակների և համակարգի կատարողականի հիման վրա:

Բացի վերը թվարկվածներից, ընկերությունը խրախուսում և հրավիրում է.

  • Ողջ անձնակազմին ակտիվորեն մասնակցելու ԲԿՀ-ի շարունակական զարգացմանը՝ իրենց բարելավման դիմում-առաջարկներով, որոնք կապահովեն ԲԿՀ-ի արդյունավետ իրականացումը և կնպաստեն ընկերության բարի համբավին և հեղինակությանը:
  • Ընկերության բոլոր հաճախորդներին, մատակարարներին և այլ շահագրգիռ կողմերին ազատ ներկայացնելու իրենց առաջարկությունները՝ Ընկերության ԲԿՀ-ի բարելավման համար:

Ընկերության Բնապահպանական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև բնապահպանական հրահանգների և ընթացակարգերի կատարումը պարտադիր է Ընկերության ողջ անձնակազմի համար: Բնապահպանության կառավարման գործընթացի մեջ լիարժեք ներգրավվածությունը պետք է ապահովվի բոլոր շահագրգիռ անձանց կողմից:

Մենք խոստանում ենք և պարտավորվում հանձն առնել իրագործելու վերը նշվածը:

 

Արթուր ՄիքաելյանՆախագահ և գործադիր տնօրենՄԼԼ Ինդասթրիզ ՍՊԸ
Հուլիս 2015



 

ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ առաքելությունն է ապահովել բարձր որակի ծառայություններ՝ իր հաճախորդների կարիքներին և պահանջներին համապատասխան: Դա հնարավոր է իրագործել  մարդկային և այլ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով, որի արդյունքում Ընկերությունը կարող է նվաճել առաջատար դիրք շուկայում:

Ընկերության գործունեության առաջնահերթությունը բարձր որակի ծառայությունների մատուցումն է, որը երաշխավորվում է Ընկերության կողմից՝ ռեսուրսների արդյունավետ կառավարման և հաճախորդների ակնկալիքների անընդհատ իրականացման միջոցով

Վերը նշված նպատակներին հասնելու համար Ընկերությունը լիովին պարտավորվում է.

  1. Շարունակաբար բավարարել հաճախորդների կարիքները և արդարացնել նրանց ակնկալիքները, ժամանակին լուծումներ տալով բոլոր ծագած խնդիրներին և մատուցելով բարձր որակի ծառայություններ:
  2. Ներդնել և իրականացնել Ընկերության Որակի կառավարման համակարգ (ՈԿՀ), որր լիովին համապատասխանում է ISO 9001:2008-ի բոլոր պահանջներին:
  3. Ապահովել անհրաժեշտ և բավարար ռեսուրսներ (մարդկային և այլն), ապահովելու ՈԿՀ-ի  արդյունավետ շարունակականությունը:
  4. Սահմանել նպատակներ և ցուցանիշներ, որոնք շարունակաբար վերահսկվում և վերանայվում են և որոնք կապված են ՈԿՀ-ի նպատակներին հասնելու գործողությունների պլանի հետ:
  5. Շարունակաբար վերանայել Որակի Կառավարման Քաղաքականությունը և ՈԿՀ-ը նախանշված ժամկետներում, որպեսզի ապահովել համակարգի արդյունավետությունը և շարունակական բարելավումը:
  6. Շարունակաբար բարելավել ՈԿՀ-ը՝ Ընկերության աշխատակիցների և հաճախորդների առաջարկների, որակի նպատակների և համակարգի կատարողականի հիման վրա, դիտարկել ՈԿՀ-ի առաջընթացը և ապահովել կապը՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Բացի վերը թվարկվածներից, ընկերությունը խրախուսում և հրավիրում է.

  • Ողջ անձնակազմին ակտիվորեն մասնակցելու ՈԿՀ-ի շարունակական զարգացմանը՝ իրենց բարելավման դիմում-առաջարկներով, որոնք կապահովեն ՈԿՀ-ի արդյունավետ իրականացումը և կնպաստեն ընկերության բարի համբավին և հեղինակությանը:
  • Ընկերության բոլոր հաճախորդներին, մատակարարներին և այլ շահագրգիռ կողմերին ազատ ներկայացնելու իրենց առաջարկությունները՝ Ընկերության ՈԿՀ-ի բարելավման համար:

Ընկերության Որակի քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Որակի կառավարման հրահանգների և ընթացակարգերի կատարումը պարտադիր է Ընկերության ողջ անձնակազմի համար: Որակի կառավարման գործընթացի մեջ լիարժեք ներգրավվածությունը պետք է ապահովվի բոլոր շահագրգիռ անձանց կողմից:

Մենք խոստանում ենք և պարտավորվում հանձն առնել իրագործելու վերը նշվածը: 

Արթուր ՄիքաելյանՆախագահ և գործադիր տնօրենՄԼԼ Ինդասթրիզ ՍՊԸ
Դեկտեմբեր 2011



INSIGHT Internet Marketing Company