Մեր մասին

“MLL Industries”-ը այսօր հանդիսանում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը, որն աչքի է ընկնում ծառայությունների մատուցման բարձր որակով:

Ընկերության հաջողության և զարգացման հիմքում ընկած են մի շարք գործոններ.

  1. բարձր պրոֆեսիոնալիզմ,
  2. անվտանգության ապահովում,
  3. ռեսուրսների ճիշտ տնօրինում,
  4. մեծ նվիրում աշխատանքին,
  5. վստահություն,
  6. ազնվություն,
  7. պատրաստակամություն,
  8. թափանցիկ փոխհարաբերություններ,
  9. մեկ ընտանիք՝ թիմ լինելու գաղափար:

Այս ամենի շնորհիվ “MLL Industries” շինարարական ընկերությունը իր ուրույն տեղն է զբաղեցրել մրցակցային շուկայում և առանց դժվարության պահպանում է իր դիրքը առաջատարների շարքերում:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2002 թ.-ին և այս 13 տարիների ընթքացքում կարողացել է շահել իր հաճախորդների վստահությունն ու մեծ պահանջարկ ձեռք բերել շինարարական շուկայում:

“MLL Industries”-ը աշխատանքների բոլոր փուլերում կարևորում է որակը, ինչը ստացվում է բարձր վերահսկողության և շինարարական ստանդարտներին խստորեն հետևելու արդյունքում:

“MLL Industries”-ը համագործակցում է համաշխարհային համբավ ունեցող “Doka” և “Paschal” շինարարական կազմակերպությունների հետ և հանդիսանում է “HILTI” ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

INSIGHT Internet Marketing Company